top of page

Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի) Հանրապետություն[2], փաստացի անկախ, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Անդրկովկասում[3]։ Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն էՇուշի քաղաքը։

Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[4]։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայկական երկրորդ պետությունն է։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության հռչակագիրը ընդունել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում՝ ժողովրդական պատգամավորների կողմից[5]։ Հռչակագրի առաջին կետը ունի հետևյալ ձևակերպումը.

Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Մերձավոր Արևելքում։

Գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսումսահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է (Արցախ)[Ն 1], իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։

Մինչև 20-րդ դարի սկիզբը «Հայաստան» անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Հայ ժողովրդի պատմության սկիզբն ընդունված է համարել մ.թ.ա. 2492թվականը, երբ հայ ժողովրդի հիմնադիր նախահայրը՝ Հայկ Նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավորԲելին և անկախություն նվաճում[4]։

Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և 2015 թվականի դրությամբ ունի 2 974 693 բնակիչ (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝հայերենը, բնակչության 98.7 տոկոսը դավանում է քրիստոնեություն։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցինժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմնական կրոնական հաստատությունն է[5]։

Հայաստանը ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեի արդյունքում։

© 2015  FutureTour

Արշակունյաց 42/54  

 

  • Иконка Google+ с прозрачным фоном
  • Иконка Twitter с прозрачным фоном
  • иконка facebook

Հեռ: +374-011-210-110

T.Avanesyan

bottom of page